KitchenAid KOHCP 60601 Bedienungsanleitung Seite 23

  • Herunterladen
  • Zu meinen Handbüchern hinzufügen
  • Drucken
  • Seite
    / 32
  • Inhaltsverzeichnis
  • LESEZEICHEN
  • Bewertet. / 5. Basierend auf Kundenbewertungen
Seitenansicht 22
23
Գործառույթների նկարագրության աղյուսակ
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿՈՃԱԿ
ԱՆՋԱՏԵԼ
Պատրաստման գործընթացը կանգնեցնելու և գազօջախն
անջատելու համար:
ԼԱՄՊ
Գազօջախի ներսի լույսն անջատելու/միացնելու համար:
SPECIAL FUNC-
TIONS (ՀԱՏՈՒԿ
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ)
ԹԵՐԹԵԼՈՒ ԿՈՃԱԿ
DEFROST
(ՀԱԼԵՑՈՒՄ)
Մթերքի հալեցումն արագացնելու համար: Դրեք մթերքը մեջտեղի
դարակում: Թողեք մթերքը փաթեթավորման մեջ, որպեսզի այն
դրսում մնալով չչորանա:
WARM KEEPING
(ՊԱՀԵԼ ՏԱՔ)
Հենց նոր պատրաստված մթերքը տաք և փխրուն պահելու համար
(օր.` միս, տապակած միս կամ պիրոգ): Դրեք մթերքը մեջտեղի
դարակում: Գործառույթը չի ակտիվանա, եթե գազօջախի
ջերմաստիճանը 65°-ից բարձր լինի:
YOGURT (ՅՈԳՈՒՐՏ)
Տնական յոգուրտ պատրաստելու համար: Օգտագործեք փոքր
չինական բանկաներ կամ թխելու ալյումինե փայլաթիթեղով
բաժակներ:
Ծածկեք ալյումինե փայլաթիթեղով, նախքան սարքավորման
մեջ դնելը: Դիրքավորեք կաթելու սկուտեղը տարաներով` 1-ին
դարակում: Կարիք չկա գազօջախը նախապես տաքացնել:
RISING
(ԲԱՐՁՐԱՑՈՒՄ)
Քաղցր կամ կծու խմորի օպտիմալ բարձրացման համար: Դրեք
խմորը 2-րդ դարակում: Կարիք չկա գազօջախը նախապես
տաքացնել: Խմորի հասունացման որակը պահպանելու համար չի
կարելի ակտիվացնել գործառույթը, եթե պատրաստման փուլից
հետո գազօջախը դեռ տաք է:
MEAT SLOW
COOKING
(ՄՍԻ ԴԱՆԴԱՂ
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ)
Միսը 90 °C-ում դանդաղ պատրաստելու համար: Այս գործառույթն
առաջարկում է դանդաղ պատրաստման գործընթաց, որն ապահովում
է մթերքի նրբությունը և հյութալիությունը: Տապակած կտորները
սկզբում կարմրացրեք թավայի մեջ, մսի բնական հյութերը հավաքելու
համար: Պատրաստման ժամանակները տատանվում են` 1 կգ
կտորների դեպքում 4 ժամից մինչև 6-7 ժամ` 3 կգ կտորների
դեպքում: Օպտիմալ արդյունքների հասնելու համար, խուսափեք
պատրաստելու ընթացքում գազօջախի դուռը բացելուց և օգտագործեք
խոհարարական ջերմաչափ` մսի միջին ջերմաստիճանը ստուգելու
համար:
FISH SLOW
COOKING
(ՁԿԱՆ ԴԱՆԴԱՂ
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ)
Ձուկը 85 °C-ում դանդաղ պատրաստելու համար: Այս
գործառույթն առաջարկում է դանդաղ պատրաստման գործընթաց,
որն ապահովում է մթերքի նրբությունը և հյութալիությունը:
Շնորհիվ ցածր ջերմաստիճանի, մթերքը չի կարմրում և
վերջնական արդյունքն այն է, որ կարծես շոգեխաշված լինի:
Պատրաստման ժամանակները տատանվում են` 300 գր. ձկան
դեպքում 2 ժամից մինչև 4-5 ժամ` 3 կգ ձկան դեպքում: Որպեսզի
հասնեք օպտիմալ արդյունքների, գազօջախի դռան բացումների
հաճախականությունը պատրաստելու ժամանակ հասցրեք
մինիմումի, ջերմային կորստից խուսափելու համար:
ECO FORCED AIR
(ԷԿՈ ՄՂՎԱԾ ՕԴ)
Լցոնված և տապակած մսի կտորները մեկ դարակում
պատրաստելու համար: Այս գործառույթն օգտագործում
է ընդհատվող մեղմ օդափոխիչ, որը կանխում է մթերքի
ավելորդ չորացումը: Այս ԷԿՈ գործառույթի ժամանակ, լույսը
մնում է անջատված պատրաստելու ընթացքում և կարող է
ժամանակավորապես միանալ` սեղմելով հաստատել կոճակը:
ECO ցիկլն օգտագործելու համար` դրանով իսկ նվազեցնելով
էներգիայի սպառումը, վառարանի դուռը չպետք է բացվի մինչև
բաղադրատոմսի պատրաստման ավարտը:
Խորհուրդ է տրվում օգտագործել 3-րդ մակարդակը: Կարիք չկա
գազօջախը նախապես տաքացնել:
Seitenansicht 22
1 2 ... 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 ... 31 32

Kommentare zu diesen Handbüchern

Keine Kommentare