
10
Վաճառված ապրանքների Սպասարկման Կենտրոն
Նախքան Վաճառված Ապրանքների Սպասարկման
Կենտրոնի հետ կապ հաստատելը.
• Նայեք` արդյոք կարող եք ինքներդ լուծել խնդիրը
«Անսարքությունների ուղեցույցում» տրված
առաջարկությունների օգնությամբ:
• Անջատեք սարքավորումը և հետո կրկին միացրեք
այն` տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Եթե խնդիրը չի կարգավորվում վերը նշված
ստուգումներից հետո, ապա կապ հաստատեք Ձեր մոտակա
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ:
Միշտ նշեք.
• խնդրի կարճ նկարագրությունը,
• գազօջախի տեսակը և ճշգրիտ մոդելը,
• ծառայության համարը (այն համարը որը գրված
է «Ծառայություն» բառից հետո` տեխնիկական
տվյալների սանդղակի վրա), որը գտնվում է
գազօջախի խոռոչի աջ եզրին (տեսանելի է, երբ
գազօջախի դուռը բաց է): Ծառայության համարը նաև
նշված է երաշխիքային գրքույկի վրա,
• Ձեր ամբողջական հասցեն,
• Ձեր հեռախոսի համարը:
Եթե վերանորոգման անհրաժեշտություն կա, ապա
կապ հաստատեք լիազորված Վաճառված Ապրանքների
Սպասարկման Կենտրոնի հետ (երաշխավորելու այն,
որ պետք է օգտագործվեն օրիգինալ կցամասերը և
վերանորոգումը ճիշտ է իրականացված):
Մաքրում
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
– Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:
– Չի կարելի մաքրել գազօջախը, մինչև այն դիպչելու
աստիճան սառչի:
– Անջատեք սարքավորումը գլխավոր
էլեկտրամատակարարումից:
Գազօջախի արտաքին հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող
նյութեր: Եթե այս նյութերից որևէ մեկը դիպչի սարքավորմանը,
ապա արագ մաքրեք այն միկրոֆայբրային խոնավ կտորով:
• Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ կտորով:
Այն շատ կեղտոտ է. ջրի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ
մաքրող հեղուկ: Վերջում ավարտեք աշխատանքը չոր
կտորով:
Գազօջախի ներսի հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. չի կարելի օգտագործել հղկող սպունգեր կամ
մետաղական քերիչներ կամ մաքրիչներ: Ժամանակի ընթացքում
դրանք կարող են վնասել էմալապատ մակերեսները և
գազօջախի դռան ապակին:
• Յուրաքանչյուր օգտագործումից հետո, թողեք որպեսզի
գազօջախը սառի, իսկ հետո մաքրեք այն, նախընտրելի է
որ այն դեռ մի քիչ տաք լինի, որպեսզի հեռացնեք մթերքի
մնացորդներից առաջացած կեղտը և հետքերը (օր.` շաքարի
բարձր պարունակությամբ մթերք):
• Մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող նյութեր:
• Մաքրեք դռան ապակին համապատասխան մաքրող
հեղուկով: Գազօջախի դուռը կարող եք հանել, որպեսզի
մաքրելը հեշտ լինի (նայել ՊԱՀՊԱՆՈՒՄ):
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ջրի բարձր պարունակությամբ մթերքների
երկարատև եփման ժամանակ (օր.` պիցցա, բանջարեղեն և
այլն) կարող է խտացում առաջանալ դռան ներսի հատվածի և
փականի շուրջ: Երբ ջեռոցը սառել է, չորացրեք դռան ներսի
հատվածը կտորով կամ սպունգով:
Պարագաներ.
• Օգտագործելուց անմիջապես հետո ընկղմեք
պարագանաերը մաքրող հեղուկով լցված ջրի մեջ` հանելով
դրանք գազօջախի ձեռնոցներով, եթե դեռ տաք են:
• Մթերքի մնացորդները կարող են հեշտությամբ հեռացվել`
օգտագործելով լվացման խոզանակ կամ սպունգ:
Գազօջախի մաքրման փուլ` ջերմային մշակման գործառույթով
(եթե առկա է).
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
– Չի կարելի դիպչել գազօջախին ջերմային մշակման փուլի
ժամանակ:
– Հեռու պահեք երեխաներին գազօջախից ջերմային մշակման
փուլի ժամանակ:
– Հեռու պահեք կենդանիներին` ջերմային մշակման փուլի
ժամանակ և դրանից հետո:
Այս գործառույթը մոխրացնում է պատրաստման ընթացքում
գազօջախի մեջ առաջացած հետքերը ` մոտավորապես 500 °C
ջերմաստիճանում: Այս բարձր ջերմաստիճանի ժամանակ
մնացորդները վերածվում են թեթև մոխրի, որը կարելի է
հեշտությամբ սրբել խոնավ կտորով, հենց որ գազօջախը սառչի:
Չի կարելի յուրաքանչյուր օգտագործումից հետո կիրառել
ջերմային մշակման գործառույթը, այլ` այն ժամանակ, երբ
գազօջախը շատ կեղտոտ է կամ նախապես տաքացման կամ
պատրաստման ընթացքում առաջանում է ծուխ կամ գոլորշի:
Kommentare zu diesen Handbüchern