KitchenAid KQXXX 45600 Bedienungsanleitung Seite 6

  • Herunterladen
  • Zu meinen Handbüchern hinzufügen
  • Drucken
  • Seite
    / 28
  • Inhaltsverzeichnis
  • LESEZEICHEN
  • Bewertet. / 5. Basierend auf Kundenbewertungen
Seitenansicht 5
6
Եթե հոսանքի մալուխը վնասված է, ապա այն պետք է փոխարինել նույնատիպ
մալուխով. կա էլեկտրահարվելու հավանականություն:
Սարքեր, որոնց լարերը հանվում են՝ խուսափեք սարքի հետևի մասում հոսանքի լարի
միակցիչի կամ վարդակի վրա ջրի ցայթքումներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ.
Խուսափեք միակցիչի և խրոցակի վրա հեղուկ թափելուց:
Մաքրում և պահպանում
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ.
Ստուգեք` արդյոք սարքավորումն անջատված է հոսանքի
մատակարարումից, նախքան մաքրման և սպասարկման որևէ գործողություն
իրականացնելը. կա էլեկտրահարվելու հավանականություն: Երբեք չօգտագործել
գոլորշիով մաքրող սարքեր:
Չի կարելի սարքավորումն ընկղմել ջրի մեջ:
Կանոնավոր կերպով դատարկեք կաթիլային սկուտեղը, որպեսզի այն չլցվի և թափվի.
կա վնասվածք ստանալու հավանականություն:
Մանրակրկիտ մաքրեք բոլոր բաղադրիչները, և մասնավորապես այն մասերը, որոնք
շփման մեջ են մտնում սուրճի և կաթի հետ:
Օգտագործելուց հետո մշտապես մաքրեք կաթի տարայի խողովակները. կա
թունավորման հավանականություն:
Ողողելու ժամանակ, սուրճի ծորաններից տաք ջուր է թափվում: Խուսափեք ջրի
ցայտքերի հետ շփման մեջ մտնելուց. կա այրվածք ստանալու հավանականություն:
Փաթեթավորման նյութերի հեռացում
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով( ): Փաթեթավորման տարբեր
մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
Կենցաղային տեխնիկայի հեռացում
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է
կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և
վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր համապատասխան
տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը:
Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական և Էլեկտրոնային
Սարքավորումներ: Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք
կանխելու պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված ( ) նշանը ցույց է տալիս, որ այն չպետք է մշակվի որպես
կենցաղային աղբ` այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և
էլեկտրոնային սարքերի վերամշակում:
Համապատասխանության Հայտարարագիր CE
Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել և բաշխվել է համաձայն Եվրոպական Հրահանգների պահանջների. ՑԼՀ
2014/35/ԵՄ, ԷՄՀ 2014/30/ԵՀ և ՎՆՍ 2011/65/ԵՄ:
Այս սարքը, որը նախատեսված է մթերքի հետ շփման համար, համապատասխանում է Եվրոպական Կանոնակարգին ( )
հ.1935/2004:
Պահպանել միջավայրը
Seitenansicht 5
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 ... 27 28

Kommentare zu diesen Handbüchern

Keine Kommentare