KitchenAid KHSP5 86510 Bedienungsanleitung Seite 7

  • Herunterladen
  • Zu meinen Handbüchern hinzufügen
  • Drucken
  • Seite
    / 16
  • Inhaltsverzeichnis
  • LESEZEICHEN
  • Bewertet. / 5. Basierend auf Kundenbewertungen
Seitenansicht 6
Ձեր եփման մակերեսից առավելագույն
օգուտ ստանալու համար խնդրում ենք
ուշադիր կարդալ ցուցումները և պահպանել
դրանք հետագայում հարցեր առաջանալու
դեպքում դրան դիմելու համար:
Այս ցուցումները վավեր են միայն այն
երկրներում, որոնց նշանակման վայրի
խորհրդանիշները (սիմվոլները) ցույց են
տրված եփման մակերեսի սերիական
համարների ցուցանակի վրա:
Փաթեթավորումը (պլաստիկ պարկեր,
պենոպոլիուրետան և այլն) պոտենցիալ
վտանգ են ներկայացնում երեխաների
համար և այդ պատճառով պետք է
զգուշորեն դեն նետվեն:
Սարքի տեղադրումից առաջ պետք
է ստուգել, որ այն փոխադրումից
վնասված չլինի և հեռացնել ամբողջ
պաշտպանիչ փաթեթավորումն ու
թաղանթները:
Այս եփման մակերեսը (կատ. 3)
նախագծված է բացառապես տնային
պայմաններում կերակուր պատրաստելու
համար: Ցանկացած այլ կիրառություն
(օրինակ՝ սենյակները տաքացնելը)
համարվում է սխալ և վտանգավոր:
Այս սարքի տեղադրումն ու դրա
միացումը գազի կամ էլեկտրաէներգիայի
սնուցման կետին պետք է իրականացվի
որակավորված մասնագետի
կողմից՝ գործող օրենսդրությանը
համպատասխան:
Սարքը պետք է տեղադրվի գործող
ստանդարտներին համապատասխան
և օգտագործվի միայն լավ օդափոխվող
սենյակներում: Կարդացեք այս
ցուցումները նախքան սարքավորման
տեղադրումն ու օգտագործումը:
Գազի նախահարմարեցված միացուցիչը
և դրա մատակարարման ճնշումը
ցուցադրված են եփման մակերեսի
հատակին փակցված պիտակի վրա: Եթե
գազամատակարարման այս տեսակը չի
կիրառվում, խնդրում ենք բացել 11-րդ
էջի «Հարմարեցում տարբեր տեսակի
գազամատակարարումներին» բաժինը:
Հիշեք
Թավաների կրիչների սխալ տեղադրումը
կարող է քերծել եփման մակերեսը:
Նշվածից խուսափելու համար միշտ
համոզվեք, որ թավայի կրիչների
ներքնամասի ռետինե հենակները եփման
մակերևույթին կպչող միակ մասերն են
և մի քաշեք թավայի կրիչները եփման
մակերեսով:
Մի օգտագործեք ապակե մակերևույթի
վրա՝
- Թուջե կրակացանց, կավե թավաներ կամ
կաթսաներ:
- Ջերմային կոնվեկտորներ (օր.՝
մետաղական ցանց)։
- 2 այրիչներ 1 թավայով պատրաստելու
համար:
Երկարատև օգտագործման դեպքում
հնարավոր է պահանջվի լրացուցիչ
օդափոխություն (պատուհան բացել կամ
ավելացնել օդահանման համակարգի
արտածծման արագությունը)։
Զգուշացում
Երեխաներին հեռու պահեք միացված
եփման մակերեսից և թույլ մի տվեք նրանց
խաղալ կառավարման կոճակների կամ
սարքի այլ մասերի հետ:
Այս սարքը նախատեսված չէ
սահմանափակ ֆիզիկական, զգայական
կամ մտավոր ունակություններ կամ
գիտելիքի և փորձի պակաս ունեցող
անձանց (ներառյալ երեխաների)
կողմից օգտագործվելու համար, եթե
միայն նրանց անվտանգության համար
պատասխանատու անձը չի տվել սարքից
օգտվելու տարրական ցուցումներ:
Թույլ մի տվեք երեխաներին խաղալ
թավայի կրիչների հետ: Փոքրերը կարող են
կուլ տալ թավայի կրիչների ներքնամասի
ռետինե հենակները, ինչը կառաջացնի լուրջ
վնասվածք կամ շնչահեղձություն:
Եփման մակերեսի թավայի կրիչները
փոխարինելուց առաջ ստուգեք, որպեսզի
բոլոր ռետինե հենակները տեղում լինեն:
Եփման մակերեսի օգտագործումն
ավարտելուց հետո միշտ ստուգեք,
որպեսզի կառավարման կոճակները
անջատված դիրքում լինեն, իսկ գազատար
խողովակի կամ գազի բալոնի փականը՝
փակված:
Սարքի ետնամասի օդափոխիչ անցքերը ոչ
մի պարագայում չի կարելի խցանել:
Զգուշացումներ և առաջարկներ
7
Seitenansicht 6
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 ... 15 16

Kommentare zu diesen Handbüchern

Keine Kommentare