KitchenAid KDSDM 82142 Bedienungsanleitung Seite 14

  • Herunterladen
  • Zu meinen Handbüchern hinzufügen
  • Drucken
  • Seite
    / 20
  • Inhaltsverzeichnis
  • LESEZEICHEN
  • Bewertet. / 5. Basierend auf Kundenbewertungen
Seitenansicht 13
14
ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
ՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՔՐՈՒՄԸ
Սարքավորման ներսում գտնվող ցանկացած հետք կարող
եք հեռացնել` օգտագործելով մի փոքր քացախով և ջրով
խոնավեցրած կտոր:
Մեքենայի արտաքին մակերեսները և վերահսկողության
վահանակը կարող եք մաքրել` օգտագործելով ջրով
խոնավեցրած չհղկող կտոր: Չի կարելի օգտագործել
լուծույթներ կամ հղկող նյութեր:
ՏՀԱՃ ՀՈՏԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ
Մշտապես կիսաբաց թողեք սարքավորման դուռը, որպեսզի խուսափեք բորբոսի
առաջացումից և այն մեքենայի մեջ մնալուց:
Կանոնավոր կերպով մաքրեք դռան անկյունները և ախտահանող միջոցի
դիսպենսերները` օգտագործելով խոնավ սպունգ: Այդպիսով կխուսափեք մթերքի
մնացորդներն արանքներում մնալուց, որը համարվում է առաջացած տհաճ հոտերի
հիմնական պատճառը:
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՓՈՂՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Կանոնավոր կերպով ստուգեք ներհոս փողրակը, որպեսզի համոզվեք արդյոք այն
դյուրաբեկ կամ ճաքած չէ: Եթե դրանք վնասված են, ապա փոխարինեք նորով,
որը կարող եք գտնել Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնից կամ
Ձեր մատակարարից: Կախված փողրակի տեսակից.
Եթե ներհոս փողրակն ունի թափանցիկ ծածկույթ, ապա պարբերաբար ստուգեք,
արդյոք դրա գույնը որոշակի տեղում չի մգանում: Եթե այո, ապա հնարավոր է
այն կաթում է և պետք է փոխարինել:
Ջրի կանգնեցման փողրակների դեպքում. ստուգեք անվտանգության փականի
ստուգման փոքրիկ պատուհանը(նայել սլաքին): Եթե այն կարմիր է, ապա տեղի է
ունեցել ջրի կանգնեցում և պետք է փոխարինել նորով:
Այս փողրակը հանելու համար նախ սեղմեք անջատման կոճակը:
ՋՐԻ ՆԵՐՀՈՍ ՓՈՂՐԱԿԻ ՄԱՔՐՈՒՄ
Եթե ջրի փողրակները նոր են կամ չեն օգտագործվել երկար ժամանակ, ապա
թողեք ջուրը հոսի, որպեսզի այն մաքրի կեղտերից, նախքան անհրաժեշտ
միացումներ կատարելը: Եթե այս նախազգուշացումը հաշվի չառնեք, ապա ջրի
ներհոս փողրակը կարող է խցանվել և վնասել սպասք լվանալու մեքենային:
ՖԻԼՏՐԻ ԱԳՐԵԳԱՏԻ ՄԱՔՐՈՒՄ
Կանոնավոր կերպով մաքրեք ֆիլտրի ագրեգատն այնպես, որ ֆիլտրերը
չխցանվեն և ջրահեռացումը կատարվի ճիշտ:
Ֆիլտրի ագրեգատը բաղկացած է երեք զտիչներից, որոնք լվացման ջրից
հեռացնում են մթերքի մնացորդները, իսկ հետո նորից շրջանառում են ջուրը.
լվացման լավագույն արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է դրանք
մաքուր պահել:
Սպասք լվանալու մեքենան չի կարելի օգտագործել առանց ֆիլտրերի կամ եթե
այն ամրացված չէ:
Մի քանի անգամ լվանալուց հետո ստուգեք ֆիլտրի ագրեգատը և եթե
անհրաժեշտ է ապա մանրակրկիտ մաքրեք այն հոսող ջրի տակ` օգտագործելով ոչ
մետաղական խոզանակ և հետևելով ներքևում նշված ցուցումներին.
1. Գլանաձև ֆիլտրը պտտեք A սլաքի հակառակ ուղղությամբ և դուրս քաշեք այն
(Նկ. 1):
2. Հանեք գավաթի ֆիլտրը` B թեթև ճնշում գործադրելով կողային եզրերի վրա
(Նկ. 2):
3. Դուրս հանեք չժանգոտվող պողպատից սկավառակի ֆիլտրը C (Նկ. 3):
4. Ստուգեք ցանցը և հանեք մթերքի մնացորդները: ԵՐԲԵՔ չհանեք լվացման
փուլի պոմպի պաշտպանիչ դետալը (սև դետալ) (Նկ. 4).
Ֆիլտրերը մաքրելուց հետո նորից տեղադրեք ֆիլտրի ագրեգատը և այն միացրեք
իր ճիշտ դիրքում. սա կարևոր է` լվացքի մեքենայի արդյունավետ աշխատանքը
պահպանելու համար:
ՑՈՂԻՉ ՁՈՂԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ
Կատարվում է այն դեպքերում, երբ
մթերքի մնացորդները կպչում են ցողիչ
ձողերին և խցանում են այն անցքերը,
որոնք ցուղում են ջուրը: Բացի այդ
խորհուրդ է տրվում ժամանակ առ
ժամանակ ստուգել ձողերը և մաքրել
դրանք փոքրիկ ոչ մետաղական
խոզանակով:
Վերևի ցողիչ ձողը հանելու համար
պտտեք պլաստմասե փակող օղակը
ժամացույցի սլաքի հակառակ
ուղղությամբ: Վերևի ցողիչ ձողը պետք
է տեղադրել այնպես, որ անցքերի ամենաշատ քանակը լինի դեպի վերև:
Ներքևի ցողիչ ձողը կարող եք հանել`
քաշելով այն վերև:
A
A
B
C
12
34
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մաքրման և սպասարկման աշխատանք իրականացնելիս, անհրաժեշտ է խրոցակն անջատել հոսանքից: Չի կարելի օգտագործել դյուրավառ
հեղուկներ` մեքենան մաքրելու համար:
Seitenansicht 13
1 2 ... 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20

Kommentare zu diesen Handbüchern

Keine Kommentare